Հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Իջևանի Բ/Կ-ից դուրս են գրվել հակառակորդի արձակած կրակոցներից տուժած զինծառայողներ Գրիշա Օթարյանը և Սուրիկ Մովսիսյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից՝ նշելով, որ զինծառայողների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեզ փոխանցեցին, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողները ԲԿ են տեղափոխվել ժամը 02:50-ին: Գրիշա Օթարյանը վիրավորում է ստացել ձախ ազդրի ստորին երրորդականի և կրծքավանդակի հատվածում, իսկ Սուրիկ Մովսիսյանը՝ աջ նախաբազկի հատվածում:

Նշենք, որ Aravot.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել է 2 զինծառայող:




Լրահոս