Դուք մեզանից զինված արձագա՞նք եք սպասում. Բորդյուժան` ԼՂ հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2014 թ-ի ընթացքում ու մինչ այդ բազմիցս է հայտարարություն տարածել այս մասին: Այդ հայտարարություններում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կոչեր են հնչել»,- այս մասին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով իրավիճակի սրմանը ՝ կառույցի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ 2014 թ ընթացքում էլ, դրանից առաջ էլ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություններ եղել են:

«Այդ հայտարարություններում մենք բացահայտորեն մեր դիրքորոշումն ենք արտահայտել: Դուք մեզանից զինված արձագա՞նք եք սպասում: Ոչ, դա հնարավոր չէ ու հակասում է ՀԱՊԿ կանոնադրությանը»,- ասել է նա:




Լրահոս