Էրդողան. Թուրքիան պատրաստ է «գին վճարել» Հայոց ցեղասպանության համար, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են «գին վճարել» 1915 թվականի դեպքերի համար, եթե միայն «անկողմնակալ պատմաբանների թիմը» գա եզրակացության, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է եղել ոճրի համար: Այս մասին Էրդողանն ասել է Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության եթերում, փոխանցում է France Presse-ը:

«Եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, և որ պետք է գին վճարենք, մենք կգնահատենք դա և կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է թուրք նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարությունն անում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող արարողությունների նախօրեին. հավելում է աղբյուրը:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև թուրքական «բացված» արխիվների մասին՝ կոչ անելով Հայաստանին ևս արխիվներ բացել ցեղասպանության վերաբերյալ, եթե այդպիսիսք կան:




Լրահոս