Ֆրանսիան ՌԴ 5 քաղաքացու նկատմամբ ահաբեկչության համար մեղադրանք է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները, ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, ավելի վաղ ձերբակալված Ռուսաստանի 5 քաղաքացու նկատմամբ մեղադրանքեն ներկայացրել. գրում է Bloomberg-ը:

«Ֆրանսիայում ձերբակալված 5 ռուսները մեղադրվում են ահաբեկչական կապեր ունենալու մեջ»,- ասվում է Ֆրանսիայի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել է, որ Ֆրանսիան հաստատել է Ռուսաստանի 5 քաղաքացիների ձերբակալության լուրը, նրանցից մեկը՝ Զելիմխան Իսմաիլովը, մեղադրվում է ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Ներկայումս ձերբակալվածները գտնվում են Բեզյեում: Նրանք հարցաքննվում են:




Լրահոս