Առևտրականները մինչև հուլիսի 1-ը կազատվեն պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջից. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստ:

Օրակարգում եղել է մեկ հարց, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Կառավարությունը հավանություն է տվել  «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն, սահմանված կարգով, պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Նոր փոփոխությամբ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները պարտադիր փաստաթղթավորումը պետք է իրականացնեն հուլիսի 1-ից հետո:

Օրենքի համապատասխան դրությում ասվում է.

«Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք»:




Լրահոս