Մոսկվայում հրշեջներին հաջողվել է չեզոքացնել հրդեհը, որը գրանցվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում: Այս մասին, ինչպես գրում է РБК-ն, հայտնում են ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները:
Տեղեկացվում է, որ ժամը 08:50-ի սահմաններում հրդեհը չեզոքացվել է:
Շենքում հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:03-ին: ԱԻՆ տվյալների համաձայն՝ շենքի առաջին հարկում վառվել է աղբը: Կրակը տարածվել է նաև շենքի պահեստներ, ինչի արդյունքում հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետրից հասել է 200 քառակուսի մետրի: Տեղում աշխատել է 14 հրշեջ մեքենա և 52 փրկարար:
Հավելենք՝ «Ռիո» առևտրային կենտրոնը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերն է հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: