Կանեփ, մարիխուանա, հրացան, դեղահաբեր, դաշույն` մեկ վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին` ժամը 12.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները 1963 թ. ծնված Կամո Շ.-ին պատկանող բնակարանից, օժանդակ շինությունից և հողամասից հայտնաբերել են 19 կգ 400 գ կանեփի 24 բույս, մարիխուանա  թմրամիջոցի նմանվող 7,1 գ չորացված զանգված, “Դիազեպամ”-ի 26 դեղահաբ, 16 մմ տրամաչափի  որսորդական հրացանի 1 փամփուշտ և 1 դաշույն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն. հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից:




Լրահոս