Արմեն Աշոտյանը կարգապահական տույժեր կիրառելիս դպրոցի տնօրեններին շփոթե՞լ է. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 30-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Ըստ նախարարության ինտերնետային կայքի՝ կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների ու ուսումնառության գործընթացում թերացումների համար:

Ի թիվս այլ կարգապահական տույժերի՝ «խիստ նկատառություն» է կիրառվել նաեւ Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանի, «նկատողություն»՝ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի նկատմամբ: «Ժողովուրդը» Ա. Մելիքյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել Արմեն Աշոտյանի կողմից «խիստ նկատողություն» ստանալու պատճառը: Տնօրենը, սակայն, հավաստիացրեց, որ թյուրիմացություն է եղել, եւ իրականում այլ դպրոցի տնօրեն պետք է արժանանար այդ տույժին: Հարցին, թե ԿԳՆ ինտերնետային կայքում թյուրիմացությունը հերքվե՞լ է, Ա. Մելիքյանը տվեց բացասական պատասխան»:

Ավելի մանրամասն` թերթի այսպրվա համարում:




Լրահոս