Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանն այն կարծիքին է, որ այսօր արվեստի ոլորտում հայտնվել են մարդիկ, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալներ չեն, այլև ընդհանրապես կապ չունեն արվեստի հետ: Դերասանը, 30 տարի է, բեմում է և հասցրել է այս տարիների ընթացքում շատ դերեր խաղալ:
Armlur.am-ի զրուցակիցը տարիներ առաջ նկարահանվել է հայկական սերիալներում, սակայն այժմ նախընտրում է հանդես գալ ֆիլմերում: Արա Դեղտիրկյանն իրեն թանկ դերասան է համարում, քանի որ ըստ իրեն՝ այս տարիների ընթացքում կարողացել է հասնել նրան, որ ինքը որոշի՝ որտեղ է ցանկանում նկարահանվել, ինչ դեր է ցանկանում խաղալ, և ընդհանրապես, դերասանական ինչ անձնակազմի հետ է ուզում աշխատել: Դերասանը ցավով է նշում, որ այսօր ոչ հաճախ կարելի է պրոֆեսիոնալների տեսնել հայ արվեստում:
Արա Դեղտրիկյանն այն դերասաններից է, ով խաղացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի նկարահանած ֆիլմում, որն այդպես էլ էկրան չբարձրացավ:
Դերասանը մեզ հետ զրույցում ներկայացրել է ֆիլմի սեցենարի բովանդակությունն ու խոսել ֆիլմում իր դերի մասին:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան