Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է Գագիկ Ծառուկյանի առանձնատուն` հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ` րոպեներ առաջ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ-առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը:

Հանդիպմանը պետք է քննարկվեն առաջիկա անելիքները` կապված, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ին արած հայտարարության հետ:

Ավելորդ չենք համարում շեշտել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօրերի լռության հանգամանքը: Նրա մասնակի ներկայությունը եռյակի նախօրեի հավաքին նման բուռն իրադարձությունների ֆոնին, իհարկե, լռության էր հավասարազոր: Մանավանդ, որ առաջին նախագահը շուտ հոգնեց ու հավաքի կեսից հեռացավ դահլիճից: Մինչդեռ, Գագիկ Ծառուկյանին գոնե գաղափարապես կողմնորոշելու խնդիրը այս օրերին հենց նա՛ պետք է ստանձներ: Այդ դերը ստանձնելու համար Լ. Տեր-Պետրոսյանը երկար էր պայքարել: Նա, սկսած 2008-ից, հնարավորն արեց Գ. Ծառուկյանին ընդդիմադիր դարձնելու համար՝ իր ծանր խոսքով վերջինիս ներշնչելով, թե ԲՀԿ-ն առյուծասիրտ քաղաքական միավոր է, իսկ Գ. Ծառուկյանը 5 րոպե հետո կարող է նախագահ դառնալ:




Լրահոս