«Բարսելոնա»-ն ցանկանում է պայմանագիր ստորագրել Բենդերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերի նկատմամբ. տեղեկացնում է fichajes.com-ը:

25-ամյա ֆուտբոլիստի համար տրվելիք գումարի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Կատալոնական ակումբը նաև մտադիր է պայմանագիր ստորագրել «Պորտու»-ի պաշտպան Դանիլուի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Բերդերը մասնակցել է Գերմանիայի առաջնության 18 հանդիպման, խփել մեկ գոլ և դարձել երկու արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս