«Տանկերը, հավերն ու օղին». երգ` Պուտինի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RAMMELHOF գերմանական խումբը երգ ու տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Wladimir (Put Put Putin) վերնագրով:

«Երգը նախևառաջ այնպիսի երևույթների հետ է կապված, երբ անգամ ժամանակակից, արդյունաբերորեն զարգացած երկրների մեծ մասում բնակչությունը ցանկանում է ուժեղ ղեկավար ունենալ: Դա մեզ վախեցնում է, և մենք դեմ ենք դուրս գալիս այդ երևույթին: Մենք դրանում ժողովրդավարության համար սպառնալիք ենք տեսնում»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:

Երգում նաև ասվում է այն մասին, որ Ռուսաստանի բոլոր հարևանները` բացի Ուկրաինայից, գտնվում են Պուտինի իշխանության տակ: Տեսանյութում նաև անդրադարձ է արվում Ղրիմի անեքսիային և Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմին:




Լրահոս