Իրաքում ԻՊ ահաբեկիչները ոչնչացնում են հնադարյան իրերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» կողմից հրապարակված նոր տեսանյութում երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն ավերում մարդկությանն անտիկ ժամանակաշրջանից հասած նախնադարյան արձանները: Ինչպես գրում է CNN-ը, նրանք վերցնում են մուրճերն ու մի քանի վայրկյանում ոչնչացնում այն, ինչ գոյատևել է դարեր շարունակ:

Տեսանյութում զինյալները ջարդուփշուր են անում Իրաքի Մոսուլ քաղաքի թանգարանի հնադարյան իրերը:

Ահաբեկիչներն արձաններն իջեցնում են պատվանդաններից ու օգտագործելով մուրճ ու հորատիչներ` ոչնչացնում դրանք:

Անանուն զինյալներից մեկը տեսանյութում փորձում է բացատրել իրենց բարաբարոսական արարքի պատճառը.

«Այս հնադարյան իրերն ու պաշտամունքի առարկաները մեզ են հասել նախնադարյան մարդկությունից և եղել են պաշտամունքի առարկա` Աստծո փոխարեն: Երբ ամենազոր աստված մեզ պատվիրում է ոչնչացնել այդ արձանները, պաշտամունքի իրերն ու հնությունները, մենք պետք է դա անենք, չնայած որ դրանք միլիոնավոր դոլարներ արժեն»,- ասում է ահաբեկիչներից մեկը:




Լրահոս