Մխիթարյանն անհավանական խաղ ցուցադրեց. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ռուրյան դերբիում «Շալկե»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը: Այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Սա այն ամենն էր, ինչի մասին երազում էի այսօր առավոտյան արթնանալուց հետո: Մեծ օր է Դորտմունդի «Բորուսիա»-ի համար: Բոլորն էին վաղուց սպասում Մխիթարյանի հետ ուրախությունը կիսելու պահին: Նա անհավանական ֆուտբոլ ցուցադրեց»,- հայտարարել է Կլոպը:

Նշենք, որ Մխիթարյանը վաղուց չէր կարողանում հաջող խաղ ցուցադրել և գոլի հեղինակ դառնալ: Այս խաղով նա դադարեցրեց գոլազուրկ խաղերի շարքը:




Լրահոս