Լուսանկարներ՝ արված մահից անմիջապես առաջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Big Picture-ը ներկայացնում է կադրեր, որոնք վերջինն են դարձել դրանք նկարողների համար: Big Picture-ը նկատում է, որ հաճախ են նման կադրերը կեղծ շահարկումների առարկա դառնում: Սակայն նշված պարագայում իսկապես գործ ունենք նկարահանողների մահվան հետ, որոնց տեսախցիկն ու ժապավենները մնում են:

Նյու Յորքի ահաբեկչությունը,  2001-ի սեպտեմբերի 11-ին

Հենց այդ օրը մահացել է Բիլ Բիգգարթ անունով ամերիկացին: Նրա մարմինն ու տեսախցիկը հայտնաբերվել են 4 օր անց: Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակման մասին լսելով՝ նա տնից դուրս էր վազել՝ միանգամից երեք լուսանկարչական սարքով: Նա նկարահանել էր Հարավային աշտարակի անկումը, ապա մահացել Հյուսիսային աշտակարի բեկորների հարվածներից:

 

1967-ի հունիսի 5-ից վեցօրյա պատերազմը Իսրայելի և արաբների միջև

LIFE հանդեսի առաջատար լուսանկարիչ Փոլ Շուտցերը 1967-ի հունիսին այցելել էր Իսրայել:  Այդ ժամանակ Եգիպտոսի նախագահը հրաման էր տվել «հրեաներին ծովը լցնել, վերացնել նրանց՝ իբրև ժողովուրդ»: Լուսանկարչի մարմինն ու նրա տեսախցիկի բեկորները հայտնաբերվել էին մեկ օր անց:

 

Դյատլովի տուրիստական խմբի վախճանը 1959-ի փետրվարի 1–2-ը, ԽՍՀՄ

Հեռավոր 1959-ին Հյուսիսային Ուրալում տեղի էր ունեցել սարսափելի ողբերգություն, որը դարձել է պատմության առեղծվածներից մեկը և մինչ օրս էլ բացահայտված չէ: Անանուն լեռնանցքում, որ այժմ Դյատլով անունն է կրում, զբոսաշրջիկների մեծ խումբ էր զոհվել: Նրանք Ուրալի պոլիտեխնիկակական ինստիտուտի սաներ էին: 2009-ին գործը վարած դատախազի անձնական ախիվից հրապարակվել էր զբոսաշրջիկներից մեկի «Зоркий» տեսախցիկից արված վերջին կադրը. լղոզված պատկերում կարելի է տեսնել մթության մեջ շարժվող լուսավոր գնդեր:

Արջի հարձակումը, 1996-ի օգոստոսի 8, Ռուսաստան

Ճապոնացի լուսանկարիչ Միտիո Հիտիոն անիմալիստ-լուսանկարիչ էր, արջերի մասնագետ և իրականում էլ մահացել է Ռուսատանում՝ արջի հարձակումից: Սակայն այդ առիթով հրապարակված հայտնի լուսանկարը, որում արջը ներխուժում է վրան, կեղծված է: Դա իրականում հրապարակվել է 2009-ին «Վերջին ֆոտոն, որ կարող էիր անել» մրցույթի շրջանակներում: Իսկ հայտնի լուսանկարիչը մահացել է գիշերը. արջը նրան դուրս է քաշել ոչ թե վրանի մուտքից, այլ՝ վրանը պատառոտելուց հետո:




Լրահոս