Խորենացու փողոցում վերելակի ճոպանը պոկվել և կախվել էր. դուրս են բերվել 1 և 4 տարեկան երեխաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ մարտի 1-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Երեկ՝ ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 1-ին մուտքի վերելակի ճոպանը պոկվել է և կախվել. վերելակում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ին և 2 երեխաններին (1.5 և 4 տարեկան) դուրս են բերել վերելակից:




Լրահոս