Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում լավագույն խաղն անցկացրեց. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Շալկեի» հետ խաղում հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Սա իրական «Բորուսիան» էր: Խաղ, լարվածություն 90 րոպեների ընթացքում: Չի կարելի չնշել Հենրիխ Մխիթարյանի խաղը: Սա նրա լավագույն խաղն էր թիմում եղած ժամանակահատվածում»,-ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակէ դարձել:




Լրահոս