Armlur.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել:
Armlur.am-ի տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով մահացել է 3 մարդ: Ավտոմեքենայով նշված վայր ժամանածները սպանել են մեքենայի մոտ կանգնած քաղաքացուն, ում հետ գտնվողներն էլ իրենց հերթին կրակահերթ են բացել փախչողների ուղղությամբ: Նրանցից 2-ը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնց հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել են:
Մեր տեղեկություններով, ստեղծված «դեբոշը» ՔԿՀ-ի հետ որևէ առնչություն չունի:
Նշենք նաև, որ տեղում լարված վիճակ է. ժամանել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: