Գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը. Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին:

«Շալկե»-ի դեմ խաղում խփած գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը սեփական ուժերին: Ուշադրությամբ հետևում եմ Հենրիխի խաղին՝ փորձելով բաց չթողնել «Բորուսիա»-ի հանդիպումները: Զգացվում էր, որ վնասվածքից հետո Մխիթարյանը խաղից խաղ ավելացնում է ինչպես ֆիզիկականի առումով, այնպես էլ՝ մտավոր:

Վստահ եմ, որ առաջիկայում ավելի լավ կսկսի խաղալ ինչպես նա, այնպես էլ «Բորուսիան»: Դորտմունդցիներն ի զորու են Բունդեսլիգայում պայքարել եվրագավաթների ուղեգրերի համար», – նշել է Բերեզովսկին:




Լրահոս