Հնդկաստանում կատաղած փիղը հարձակվել է գյուղացիների վրա. կա 4 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Բիհար նահանգի գյուղերից մեկում վայրի փիղը հարձակվել է գյուղացիների վրա, զոհվել է 4 մարդ. գրում IANS գործակալությունը:

Միջադեպը գրանցվել է երեքշաբթի օրը, 2 մարդ զոհվել է տեղում, ևս 3-ը վիրավորվել են:

«Եվս 2 մարդ, որոնց փիղը լուրջ վնասվածքներ է հասցրել, մահացել են հիվանդանոցում բուժման ժամանակ»,- պարզաբանել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Նշվում է, որ դեռևս չի հաջողվել բռնել կատաղած կենդանուն, որը սարսափեցնում է հարակից գյուղերի բնակիչներին:




Լրահոս