«Մոսկվիչկա»-ն այսուհետ փակ է 24 ժամ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այլևս չի գործելու «Մոսկվիչկա» ցանցի` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Երեկ սուպերմարկետն ամբողջությամբ «դատարկել» են, որպեսզի հանձնեն նոր սեփականատիրոջը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նույն հասցեում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետը, որը Երևանում մի քանի մասնաճյուղ ունի: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետն այլեւս ցանց չի ունենալու, այդ անվամբ միակ խանութը գործելու է Երևանի Հյուսիսային պողոտայում:

Այսօր Armlur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ սուպերմարկետի դռան վրա փակցված է «Փակ է» ցուցանակը:

1

2

3

4

5

6

7




Լրահոս