Թուրքիայում կործանիչ է վթարի ենթարկվել. կա 2 զոհ (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կործանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատնակող կործանիչը. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Միջադեպը գրանցվել է «Turaz şahini 2015» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք ընթանում են թուրքական Կոնիա նահանգում:

Հայտնվում է, որ ինքնաթիռն ընկել է Ակսարայ մայրուղու 22-րդ կիլոմետրին՝ Օրտակոնակ բնակավայրի մոտերքում: Կործանիչի վթարի վայր են ուղարկվել ժանդարմերիայի ուժերը:

85863_src

Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ ասվում է, որ F-4E 2020 ինքնաթիռը պատկանել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Երկու օդաչուներն էլ զոհվել են:

85866_src

85864_src




Լրահոս