Իմ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ հիմնականում պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ և նրա` նախագահ լինելու հանգամանքով: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Եթե հետագա համագործակցության հարց առաջանա, պետք է նայել, թե ԲՀԿ-ն ինչպես է վերաբերվում այն խնդիրներին, որոնք առկա են: Եթե չփոխի իր քաղաքական գիծը, կարծում եմ` համագործակցության այլ խնդիրներ չկան: Ես հասցրել եմ այս մի տարում լավ հարաբերություններ ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա այդ քայլով ցույց տվեց հայ մարդուն հատուկ ազնվություն և խոհեմություն», – նշեց Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:




Լրահոս