Սերխիո Բուսկետսը 5 շաբաթ չի օգնի թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շարքից դուրս է մնացել 5 շաբաթով:  Նա վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացած «Վիլյառեալ»-ի հետ խաղում:

Բուսկետսը ստացել է սրունքաթաթի կապանների կտրվածք: Այսպիսով, նա չի կարողանա թիմին օգնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պատասխան խաղում:

Բացի այդ, նա բաց է թողնելու «Կամպ Նոու» մարզադաշտում մարտի 22-ին կայանալիք «Ռեալ»-ի հետ խաղը:




Լրահոս