Զգուշացե”ք, երեխաներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։ եւ հավելեց, որ այս տարի “Զգուշացե”ք, երեխաներ են” միջոցառումները կիրականացվեն ոչ թե տասը օր, ինչպես նախորդ տարիներին էր, այլ՝ մեկ ամիս: Պատճառն այն է, որ նախորդ տարի տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը միանգամից կրկնապատկվել է, գրանցվել է 25 պատահար՝ 1 զոհով։
Վարորդներին   Ն. Սարգսյանըզ գուշացնում է այս օրերին լինել առավել զգոն, հատկապես դպրոցների կողքով անցնելիս: 
Նորիկ Սարգսյանն հատուկ կոչ ուներ այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին մեքենայով են դպրոց ճանապարհելու:
“Մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներից պահանջում ենք երեխային իջացնելուց հետո ազատեն բանուկ մասը”.-ասաց նա և զգուշացրեց, որ որևէ կարգազանց վարորդ անպատիժ չի մնա:




Լրահոս