Վախճանվել է Սպասիր ինձ հաղորդաշարի հաղորդավար Իգոր Կվաշան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան, “Սպասիր ինձ” հաղորդաշարի անփոփոխ հաղորդավար Իգոր Կվաշան: Այդ մասին հայտնել են “Առաջին ալիքի” մամուլի ծառայությունից:
Հայտնի հաղորդավարը, ով “Սովրեմեննիկ” թատրոնի հիմնադիրներից էր, մահացել է այսօր, ժամը 17-ին:
Իգոր Կվաշան ծնվել է 1933թ. փետրվարի 4-ին, Մոսկվայում: 1957թ. Կվաշային հրավիրել են “Սովրեմեննիկ” նորաբաց թատրոն: Գալինա Վոլչեկի եւ Օլեգ Եֆրեմովի հետ նա դարձավ թատրոնի հիմնադիրներից մեկը:
Կվաշան խաղացել է հիսունից ավելի ներկայացումներում, նույնքան ֆիլմերում, այդ թվում` “Հանրապետության հարստությունը”, “Նույն այդ Մյունհաուզենը”, “Մարդը Կապուցինների փողոցից”, “Երեքի սրտերը”:




Լրահոս