ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին կլրանա երգիչ Արամեի 30-ամյակը, ինչի կապակցությամբ նա կբացի կարաոկե ակումբ: Երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանի փոխանցմամբ՝ Արամեն վաղուց է Երեւանում բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցել: Իսկ կարաոկե ակումբը բավական հարմար տարբերակ է. «Մեր ազգը սիրում է երգել, կարծում եմ՝ իր անունը կրող կարաոկեն ավելի մեծ հաջողություն կունենա: Այս պահին ընթանում են ակումբի վերանորոգման աշխատանքները, նախատեսվում է մեծ բացում անել: Դա լինելու է ոչ միայն կարաոկե ակումբ, այլեւ պարային ու համերգային ակումբ, նաեւ իրենց համերգային ծրագրերով դրսից հրավիրված երգիչներ են լինելու»: Փաստորեն, Արամեն ինքն իր ծննդյան 30-ամյակին նվեր է մատուցելու կարաոկե ակումբի տեսքով:




Լրահոս