Armlur.am-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Թե ինչ հարցեր են քննարկել երկրի երկրորդ քաղաքի ղեկավարն ու հանրապետության ղեկավարը, առայժմ մեզ պարզել չաջողվեց: Բայց ենթադրվում է, որ քաղաքի ընթացիկ խնդիրներից բացի` ՀՀ նախագահի նստավայրում քննարկվել են նաեւ Բալասանյանի քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Սակայն այս մասին մեր աղբյուրները լռում են՝ հայտնելով միայն, որ Բալասանյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ:
Armlur.am-ը փորձեց լուրերի իսկությունը պարզել քաղաքապետի մամուլի խոսնակից, որը, սակայն, ուղղակի չհաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով միայն, որ Սամվել Բալասանյանը մարտի 16-ին իրոք Գյումրիում չի եղել: