Խորհդարանական կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական է. Հեյդի Հաուտալա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահները համատեղ մամուլի ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ ամփոփեցին Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստի արդյունքները: Եվրանեսթի համանախագահ Հեյդի Հաուտալան նշեց, որ աշխատանքները Հայաստանում գնահատում է գերազանց:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կնպաստե՞ն ժողովրդավարության հաստատմանը: Հեյդի Հաուտալան նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական է, քան նախագահական կառավարման համակարգը:

«Լավատեղյակ չեմ` ձեր երկրի կառավարման համակարգն ինչպիսին է, բայց իմ երկրում՝ Ֆինլանդիայում, անցում կատարվեց ուժեղ նախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, և դա ավելի ժողովրդավարական էր»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին, նա նշեց.  «Լակմուսի թղթի պես մեզ համար պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը, երբ ստիպված է եղել մի կողմ դնել ասոցացման համաձայնագիրը: Մենք գոհ ենք, որ նոր քննարկումներ են ընթանում Հայաստանի ու ԵՄ միջև նոր փաստաթղթի հետ կապված, որում տեղ կհատկացվի նաև քաղաքական մասին»,- եզրափակեց նա:




Լրահոս