Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դոնեցկի “Շախտյորի” և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կողմից հրապարակված տարեգրքի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում. տեղեկացնում  է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։
Գրքում նշված է. “Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հիանալի հանդիպումներ անցկացրեց Եվրո 2012-ի  որակավորման փուլում  և երեք տպավորիչ հաղթանակ տոնեց։ Իսկ գլխավոր ոգեշնչողը դարձավ Հենրիխ Մխիթարյանը։ Մխրթարյանը նաև “Շախտյորի”  առանցքային խաղացողներից մեկն է, ով  օգնել է “Շախտյորին” հաղթել ազգային առաջնությունում և նվաճել գավաթը։ Երկրպագուների կողմից սիրված 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում հեղինակել է 10 գոլ, իսկ Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում  “Մետալուրգի” հետ խաղի ժամանակ հեղինակել է հաղթական գոլըե։




Լրահոս