Մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է «Գրքի բանկ» ծրագիրը:

Նվիրատվության տաղավարն այս տարի տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Նախաձեռնողների խոսքով ծրագիրը ոչ միայն բարեգործական, այլև կրթադաստիարակչական նշանակություն ունի՝ հատկապես երիտասարդության շրջանում մեկ անգամ ևս ուշադրություն սևեռել դեպի գիրքն ու ընթերցանությունը:

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, տարբեր զորամասերի, ինչպես նաև մանկապարտեզների գրադարաններ։

Տաղավարը տեղադրված կմնա մեկ տարի, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ ու գիրք նվիրել, կարող են այցելել և ավելացնել գրքի բանկի հաշվեկշիռը:




Լրահոս