Հասարակ տղայից` նախագահ-«բռնապետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. օգոստոսի 9-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվեց նախկինում ոչ այնքան հայտնի չինովնիկ 46-ամյա Վլադիմիր Պուտինը: Այն ժամանակ նա ընկալվեց որպես հերթական «թիթեռի» կյանք ունեցող քաղաքալան գործիչ, սակայն պատմությունը բոլորովին այլ բան ցույց տվեց: Պուտինի քաղաքական գործունեությունը շարունակվում է մինչ այժմ:

Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին Լենինգրադում: «Ես հասարակ ընտանիքից եմ և շատ երկար ապրել եմ այդ կյանքով` պրակտիկորեն ողջ իմ գիտակից կյանքում», – հիշում է Պուտինը:

putin

Եղել է խուլիգան, ոչ թե պիոներ

«Ես միշտ ուշանում էի առաջին դասաժամերին, այդ պատճառով նույնիսկ ձմռանը չէի հասցնում նորմալ հագնվել», – հիշում է ՌԴ նախագահը:

1960-1968թթ. Վլադիմիր Պուտինը սովորել է Լենինգրադի դպրոցում: 8-դ դասարանից հետո ընդունվել է հատուկ դպրոց, որն էլ ավարտել է 1970-ին:

putin

1970թ. Վլադիմիրը սովորել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1975թ.:

putin

Վլադիմիր Պուտինին և նրա նախկին կնոջը` Լյուդմիլա Շկրեբնևային ծանոթացրել է նրանց ընդհանուր ընկերը: Լյուդմիլան այդ ժամանակ աշխատում էր բորտ-ուղեկցորդուհի և 3 օրով եկել էր Լենինգրադ:

«Մի անգամ ինձ զանգահարեց իմ ընկերը և ինձ թատրոն հրավիրեց: Նա ասաց, թե տոմսեր կան, և աղջիկներ կլինեն: Գնացինք, աղջիկներ, իրոք, կային: Մյուս օրը կրկին թատրոն գնացինք, երրորդ օրը` նույնը: Նրանցից մեկի հետ ես սկսեցի հանդիպել` Լյուդայի` իմ ապագա կնոջ», – պատմել է

Պուտինը: 1983թ. հուլիսի 28-ին նրանք ամուսնացան:

Վլադիմիր Պուտինի կարիերան շատ արագ է զարգացել: 1997թ. մարտին նա նշանակվում է ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ: Հենց այդ թվականին էլ պաշտպանում է դիսերտացիան: 1998թ. մայիսին նշանակվում է ղեկավարի առաջին տեղակալ, հուլիսին` ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար, իսկ 1999-ից` նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար: Նույն թվականի օգոստոսին Պուտինը դարձավ ՌԴ վարչապետ: Այդ պաշտոնը նրան առաջարկել էր ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը:

Վլադիմիր Պուտինը դեպքն այսպես է հիշում. «Բորիս Նիկոլաևիչը կանչեց ինձ իր մոտ և ասաց, որ միտք ունի ինձ նշանակել վարչապետ»:  Այս պաշտոնին աշխատելը նորանշանակ վարչապետի համար հետաքրքիր էր և պատվաբեր:

2000թ. ընդառաջ` Ելցինը Պուտինին առաջարկեց դառնալ ՌԴ նախագահի պաշտոնակատար: «Ամանորից 2-3 շաբաթ առաջ Բորիս Ելցինն ինձ կանչեց և ասաց, որ պատրաստվում է հեռանալ: Այդ կերպ ես պետք է դառնայի նախագահի պաշտոնակատար», – հիշում է նա:

2000թ. մարտի 26-ին Պուտինը ընտրվեց ՌԴ նախագահ, 2004թ. մարտի 14-ին ընտրվեց երկրորդ անգամ: 2008թ. մայիսի 8-ին դարձավ կառավարության ղեկավար: Նա նախագահի պաշտոնում կրկին ընտրվեց 2012թ. մարտի 4-ին:

bc7a2254f48a

Ու՞մ հետ է հիմա ապրում ՌԴ նախագահը: Լրատվամիջոցներին շատ է հետաքրքրումայդ հարցը: Նրա անձնական կյանքին առնչվող ինֆորմացիա շատ դժվար է իմանալ, քանի որ նախագահը երբեք ոչ մեկին մանրամասներ չի ներկայացնում իր կյանքի մասին:  Հավաստի տեղեկություններից մեկն այն է, որ ՌԴ նախագահի 30-ամյա ամուսնական կյանքը քանդվեց նրա և Ալինա Կաբաևայի սիրո պատճառով: Տեղեկություններ կան նույնիսկ, որ Կաբաևան որդի է պարգևել Պուտինին: Լուրեր պտտվեցին նաև Պուտինի և մոդել Աննա Չապմանի կապի մասին, սակայն այս տեղեկությունն այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել:

putin

Մինչ անցյալ տարի ՌԴ նախագահին համարում էին աշխարհի լավագույն առաջնորդներից մեկը, սակայն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը խառնեց բոլոր խաղաքարտերը: Երբ Ուկրաինան ցանկանում էր հրաժարվել Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և մտնել Եվրասիական տնտեսական միություն, երկրում ցույցեր սկսվեցին, որի պատճառով հրաժարական տվեց երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն սկսեցին տարբեր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դեմ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը սուր քննադատության էր ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահ Պուտինն իրեն բռնապետի նման է պահում: Սակայն դա նրան չի խանգարում շարունակել իր գործունեությունը, որն արդեն 15-ամյա պատմություն ունի:




Լրահոս