Սպասվում են ինտենսիվ տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:

Քամին` արևմտյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:




Լրահոս