Հայտնի է` որ դատավորն է քննելու Արամ Մանուկյանի ծեծի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանին:

Որպես մեղադրյալ ներգրավվել է Արշակ Սվազյանը: Մեղադրական եզրակացության համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս