Տապալված ծառեր, գովազդային վահանակներ, էլեկտրասյուներ. Մոսկվայով անցել է փոթորկային քամի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տապալված ծառեր, գովազդային վահանակներ, փողոցային լապետներ, նման պատկերի կարող էին ականատես լինել Ռուսաստանի կենտրոնական ու հարավային շրջանների բնակիչները, որտեղ փոթորկային քամի է փչել: Նման իրավիճակ էր նաև Մոսկվայում:

Ստավրոպոլի երկրամասում ու Ռոստովի մարզում, որտեղ նախօրեին քամին բառացիորեն ճանապարհից երկու մեքենա է  քշել, սահմանափակումներ են մտցվել ուղևորատար տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Որոշ շրջաններում հոսանքամատակարարման խափանումներ են գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Առաջին ալիքը», նման եղանակը կպահպանվի նաև այսօր:




Լրահոս