Օբամային ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր են համարում, քան Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցները երկրի նախագահ Բաշար Ասադին ավելի մեծ սպառնալիք են համարում, քան Վլադիմիր Պուտինին կամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. հայտնում է International Busines Times-ը՝ հղում կատարելով Reuters/IPSOS-ի հանատեղ հարցմանը:

Այս ամիս անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 2800 ամերիկացի: Նրանց խնդրել են գնահատել 0-5 բալանոց սանդղակով այն սպառնալիքը, որը, ըստ նրանց, ԱՄՆ-ի համար ներկայացնում են տարբեր երկրներ, անձինք, կազմակերպություններ:

Համաձայն հարցման արդյունքների՝ հանրապետականների 34%-ն իր երկրի նախագահին համարում է «անխուսափելի սպառնալիք» (5-ից 5 բալ): ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որպես անխուսափելի սպառնալիք ընկալում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցների 25%-ը, իսկ Սիրիայի նախագահի Բաշար Ասադին՝ 23%-ը:




Լրահոս