Թուրքիան և Ռուսաստանը որոշում են ազատ առևտրի գոտու սահմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդար Յըլդրըմը հուսով է, որ այս տարվա ընթացքում կորոշվեն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու սահմանները:

«Մենք այժմ քննարկում ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը, այն դեռևս հստակ ձևաչափ չունի, դեռ նախնական հանդիպումներ են ընթանում: Սակայն մենք հուսով ենք, որ այս տարվա ընթացքում կկարողանանք կոնկրետ քայլերի հասնել ու որոշել ռուս-թուրքական առևտրային համագործակցության այդ ազատ տնտեսական գոտու սահմանները»,- ասել է Յըլդրըմը երեկ կայացած ռուս-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ:




Լրահոս