Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող օղակաձև հրապարակը բարեկարգվել և առավել հարմարավետ է դարձվել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:

Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի հիմնանորոգված մակերեսը 8004 քմ է, Վանաձոր – Դիլիջան և Երևան – Սևան – Իջևան միջպետական ավտոճանապարհների հատման կետն է: Այն ապահովում է տվյալ հատվածների անվտանգ երթևեկությունը:

Հրապարակի որոշ հատվածներում մինչ այդ բազալտե եզրաքարերը քանդված էին, ասֆալտբետոնե ծածկը քայքայված էր: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը բազմաթիվ դժվարություններ էին ստեղծում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են քանդված եզրաքարերի վերականգնման և ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ:

Աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը`57.871. 944 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)




Լրահոս