Ղարաբաղում անիշխանության շրջան է սկսվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի փուլը մեկնարկում է ապրիլի 1-ին: Ոչ, անշուշտ, թեման ծիծաղելի չէ, և Ծիծաղի օրվա հետ առնչությունն էլ պատահական է ստացվել, բայց զավեշտն այն է, որ ողջ իշխանական համակարգը ներգրավված է այս ընտրություններում: Ավելին՝ նրանք բոլորն այս օրերին արձակուրդի դիմումներ են գրել, որպեսզի չմեղադրվեն ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչական նպատակներով օգտագործելու մեջ:

Արդյունքում, կարելի է ասել, Ղարաբաղում անիշխանության շրջան է սկսվում: Այսպես, պատգամավորի թեկնածու են առաջադրվել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, վարչապետի վերահսկողության ծառայության պետը. Աժ նախագահը, փոխնախագահը, նախագահի խորհրդականը, Ստեփանակերտի քաղաքապետը՝ իր տեղակալներով, համալսարանի ռեկտորը, մի քանի դեկաններ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս