«Նախագա´հ, դո´ւրս արի». նաիրիտցիները վրդովված են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երվանդ Զախարյանի հետ հանդիպումն անցել է ապարդյուն։ «Նաիրիտ» գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նախագահականում հավաքվածներին ասաց, որ Զախարյանն այլևս նաիրիտցիների հետ հանդիպելու խնդիր չունի, քանի որ ամեն անգամ նույն բանն է ասում։

Հարությունյանը հավելեց` իրենց ակցիաները շարունակվելու են, քանի որ այս խնդիրը կարող են լուծել միայն բարձրագույն մարմինները։ Նաիրիտցիներն այլ հանդիպման չեն գնալու ոչ մեկի հետ՝ բացի նախագահից ու վարչապետից։ Նրանք պատրաստվում են մնալ նախագահականի մոտ, մինչև Սերժ Սարգսյանը չընդունի։




Լրահոս