Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ. Անդրեյ Սորոկին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշեց, թե ցանկացած հարաբերություն, որն ավարտվում է կրակոցով, բարդ հարց է:

«Բոլոր վիճելի հարցերը միշտ պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով, իսկ երբ մարդիկ են զոհվում և´ այս, և´ այն կողմից, հարիր չէ այս ժամանակաշրջանին: Դա ողջ մարդկության մեղքն է, որ նման պատերազմներ են լինում: Այս հարցում պետք է միավորվեն բոլորը` և´ ԵԱՀԿ-ն, և´ Մինսկի խումբը, բոլոր միջազգային կառույցները: Ես կարծում եմ, որ աշխարհն արժանի է խաղաղության», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս