Ովքե՞ր են Տավուշում հայտնված զինված մարդիկ. իրավապահները և համայնքի ղեկավարը` նրանց հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչներն անհանգստացած են: Բնակիչներին անորոշության են մատնել տարածված այն լուրերը, թե գյուղում հայտնվել են զինված մարդիկ: Իմանալու համար` ինչ է իրականում կատարվել Բերքաբերում, Armlur.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հետ, ով նշեց, որ իրենք էլ դեռևս հստակ չգիտեն` ինչ է տեղի ունեցել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ երեք հոգի հայտարարել է, որ տեսել է զինված անհայտ անձանց, ովքեր շրջել են գյուղում. «Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»:

Արթուր Մադաթյանը նշեց, որ չի կարող լուրը տարածողներին միանգամայն վստահել, իսկ Armlur.am-ի հարցին` ո՞ւմ է ձեռնտու նման չար կատակ անել, գյուղապետը դժվարացավ պատասխանել:

Նա հայտնեց նաև, որ լուրերի համաձայն, գյուղում գիշերը կարճ կոթով 2 ավտոմատավորներ են հայտնվել, նրանք իբր քար են նետել բերքաբերցի մի երիտասարդի վրա, թունավորել են իրենց հետևից գնացող գյուղի մի շան և այլն:

Մնում է սպասել` ինչ կպարզի գյուղապետի և իրավապահների կատարած քննությունը:




Լրահոս