Դուբլինի օդանավակայանում իրար է բախվել 2 ինքնաթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պատկանող երկու օդանավ իրար է բախվել Դուբլինի օդանավակայանում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Օդանավերից մեկի թևը բախվել է մյուս ինքնաթիռի պոչի հատվածին. գրում է vesti.ru-ն:

Ավիաընկերության տվյալների համաձայն՝ թռիչքի պատրաստվող ինքնաթիռի ուղևորներից և ոչ մեկը չի տուժել:

Բոլոր նրանք տեղափոխվել են օդանավակայան ու սպասում են մեկ այլ ինքնաթիռի տրամադրմանը:

Միջադեպի պատճառով օդանավակայանում հետաձգվել է մի քանի չվերթ:




Լրահոս