Լյորիսը` ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ փարիզյան ակումբի ներկայացուցիչները ցանկանում են գնել Ֆրանսիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը:

Նրանք պաշտոնական առաջարկով հանդես են գալու առաջիկա ամռանը: 28-ամյա դարպասապահը «Տոտենհեմ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, ընդունել` 49 գոլ:




Լրահոս