Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գյուլիքեխվյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ թե սեպտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանից  բերման են  ենթարկել 1971 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.10-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան եւ Էրեբունի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը ս/թ սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին, ժամը 23.00-ին, սահմանային “Բագրատաշեն” անցակետից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմենակ Դ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր վաշխառության մեղադրանքով:




Լրահոս