Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մհեր Մկրտչյանի արձանը կոտրելու կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 28-ին տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից վնասվել է Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող “Մոսկվա” կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի արձանը: Հանգամանքները եւ նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս