Ամերիկացին պատահաբար սպանել է իր 15-ամյա որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի Նյու Ֆեյրֆիլդ շրջանի բնակիչ Ջեֆրի Գիուլիանոն իր քրոջ տան բակում կրակել է դիմակավորված մի դեռահասի վրա, հայտնում է BBC-ն:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նա սպանել է իր որդուն՝ Թայլերին: Փաստի առիթով դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել:
“Ամեն դեպքում կատարվածը ողբերգություն է”, – ասել է ոստիկանության լեյտենանտ Փոլ Վանսը: Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում տղամարդուն իր տուն է կանչել հարևան տանն ապրող իր քույրը, երբ դրսում ձայներ է լսել և կարծել, որ ինչ-որ մեկը փորձում է տուն ներխուժել: 
Գիուլիանոն հանդիպել է սև դիմակով և հագուստով մարդու և կրակել, երբ վերջինս իրեն է ուղղել իր “փայլող զենքը”: Դեռահասի դին ոստիկանությունը հայտնաբերել է ճանապարհին:
tert .am




Լրահոս