Հռոմի պապի խոսքերը հսկայական նշանակություն ունեն. Ցեղասպանությունը չպետք է մոռանալ. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանում մատուցված պատարագն ու Հռոմի Պապի խոսքերը հսկայական նշանակություն ունեն և չպետք է այն համեմատել այս կամ այն երկրի ղեկավարի կողմից հնչած հայտարարությունների հետ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այդ ամենը համընդհանուր քրիստոնեական նշանակություն ունեն: Հռոմի Պապը մեծ մասշտաբի քրիստոնեական լիդեր է: Այս իրադարձությունը չափազանց մեծ է նաև Հայաստանը որպես քրիստոնեական երկիր ներկայացնելու համար: Նա ասում է, որ Ցեղասպանությունը չպետք է մոռանալ: Այն, ինչ տեղի ունեցավ, չափազանց կարևոր է»,- նշեց Իսկանդարյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս