Շիմպանզեներին հանգիստ չի տվել նրանց բնում տեղադրված տեսախցիկը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդների Արնեմ քաղաքի կենդանաբանական այգում շիմպանզեների բնում ռադիողեկավարվող տեսախցիկ է տեղադրվել, որպեսզի հնարավոր լինի աննկատ կերպով հետևել կենդանիների առօրյա կյանքին:

Սակայն կապիկները չեն հավանել տեսախցիկը: Շիմպանզեներից մեկին հաջողվել է փայտի օգնությամբ հասնել տեսախցիկին, ինչից հետո կապիկը որոշ ժամանակ ուսումնասիրել է գետնին հայտնված առարկան՝ փորձելով համտեսել այն ու ամենայն ուշադրությամբ նայելով տեսախցիկի մեջ:

Տեսանյութը հրապարակվել է կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից:




Լրահոս