Լսել եմ այդ կնոջ մասին. Եվա Ռիվասը` Գոհար Գասպարյանի և սկանդալային գրառման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ազատության» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր Եվա Ռիվասը: Նրա մասին ակտիվ քննարկումներ սկսվեցին հատկապես Քիմ Քարդաշյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քննարկումից հետո: Ասուլիսի ժամանակ նա չցանկացավ ևս մեկ անգամ կրկնել սոցցանցի իր էջում գրվածը, այլ խորհուրդ տվեց ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել այն: Ներկայացնում ենք մի քանի հարց և պատասխան ստորև:

– Ճի՞շտ եք համարում, որ անձն ապրում և ստեղծագործում է մի երկրում, սակայն արհամարհում է այդ երկրի լեզուն: 

– Հասկանալի է, որ ակնարկն ինձ է ուղղված: Ինչի՞ց եք ենթադրում, որ ես իմ սեփական լեզուն արհամարհում եմ: Ես իմ ընկերների հետ հայերեն եմ խոսում և չեմ ամաչում: Բայց եթերում ես չեմ կարող հայերեն գրագետ խոսել: Ես ռուսերենով շատ ավելի գրագետ եմ խոսում: Չեմ ուզում այնպես խոսել, որ կեսը հայերեն լինի, կեսը ռուսերեն, այդ պատճառով ես խոսում եմ ռուսերենով:

– Մի քիչ համեստ լինելը չէր խանգարի, ինչո՞ւ եք կարծում, թե լավություն եք արել` Հայաստանում գտնվելով: Ի՞նչ եք արել Հայաստանի համար: 

–  Ամենամեծ սխալն այն է, թե մտածում են, որ ես ուզում եմ ինձ համեմատել Քիմ Քարդաշյանի հետ: Ես ասում եմ, որ պետք չէ ինձ համեմատել: Քիմ Քարդաշյանը համաշխարհային աստղ է, մարդ, ով միլիոնավոր երկրպագուներ ունի: Մենք խոսում ենք Քիմ Քարդաշյանի մասին, ով արդեն անում է ինչ-որ բան այս երկրի համար: Իսկ ես նոր փորձում եմ անել և փորձում եմ իմ ներդրումն ունենալ երկրի մշակույթում: Այնպես չէ, որ հայկական շոու-բիզնեսն այնքան մեծ է, որ կարող է թքած ունենալ իր երգիչ-երգչուհիների վրա: Ես, իհարկե կուզեի մեծ ներդրում ունեցած մարդ լինել և այդ տեսանկյունից խոսել:

– Գիտե՞ք, թե ով է Գոհար Գասպարյանը, լսե՞լ եք նրա համեստության մասին, որ նա երբեք չի վիրավորում մարդկանց:

– Այո, ես լսել եմ այդ կնոջ մասին, բայց, երբևէ չեմ հետևել, թե ինչ է ասել և ինչ է արել: Ես գիտեմ, որ նա հանրահայտ երգչուհի է: Արդար չէ ինձ այդ մասին հարցնել, քանի որ, երբ նա մահացավ, ես այդ ժամանակ Ռուսաստանում էի ապրում: 20-րդ դարում մարդիկ ավելի համեստ էին, քան 21-րդ դարում: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Ես չեմ ուզում սուտ խոսել, այստեղ շատերն են այդպես վարվում: Ես գիտեմ, որ եթե 50 տոկոսն ինձ ատում է ազատության համար, մյուս կեսը սիրում է դրա համար:

– Նշեք մի քանի բան որ, արել եք Հայաստանի համար և որ էլ չեք անելու:

– Այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են, ոչնչից չեն զրկվի: Մյուսներին խորհուրդ կտամ, եթե ինձ չեք սիրում, ուշադրություն մի´ դարձրեք իմ գործունեությանը: Ես իմ  երաժշտական ճանապարհը սկսել եմ, և լինելով մարդ, ով սիրում է հանգստանալ և ժամանակ անցկացրել, ես աշխատել եմ նաև ոչ երաժշտական ոլորտում: Ռուսաստանում ապրելու տարիներին ես այդքան արդյունավետ չէի աշխատում: Այնուհետև ես որոշ երգեր ձայնագրեցի հայերեն լեզվով և հաշվի´ առեք, որ հայերեն ես շատ վատ էի հասկանում:




Լրահոս